Մյանմարի բուդդայական ազգային փառատոնի և զուգահեռ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ռումբեր են նետել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, հայտնել է The news international-ը։
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Մյանմարի զինված ուժերի կողմից։ Աղբյուրը տեղեկացրել է 47 վիրավորի մասին։
ԶԼՄ-ները նշել են, որ բողոքի ակցիան կազմակերպվել է Մյանմարի ռազմական բանակի դեմ, որն իշխանությունը զավթել էր 2021 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում։ Իշխանությանը դեմ ժողովրդական պաշտպանության ուժերի ներկայացուցիչը, ըստ ԶԼՄ-ի, նշել է, որ իրենք տեղեկություն են ունեցել օդային հնարավոր հարձակման մասին, և փորձել են նախատեսվածից շուտ ավարտել ակցիան, սակայն զինված հարձակումն ավելի շուտ է իրականացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







