ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ սնանկության մասին օրենսդրությունն այժմ ամբողջովին լրամշակման փուլում է։
Նրա խոսքով՝ կընդունվի սնանկության մասին նոր օրենք, որը կսահմանափակի սնանկության դիմումներ ներկայացնելու հնարավորությունները։
«Սա նշանակում է, որ ավելի են խստացվում փաստաթղթեր ներկայացնելու պահանջները, որպեսզի մենք ապահովագրված լինենք կամ կարողանանք հավակնել ապահովագրված լինելու կեղծ կամ կանխամտածված սնանկություններից»,- նշել է Գալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







