Թուրքիայում երաշտի պատճառով 240 լճից 186-ը ցամաքել է, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Հիդրոերկրաբանության հարցերով թուրք փորձագետ Ջելալեթթին Շիմշեքն անդրադարձել է երաշտի հետ կապված խնդիրներին։ Նա նշել է, որ Թուրքիայի հյուսիսային շրջաններում տեղումների քանակն առատ է, իսկ հարավային շրջաններում՝ սակավ։
Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, իսկ մինչև 2070-ը՝ 4 աստիճանով, և դա հատկապես զգալի կլինի Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում։
Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան պայքարում է երաշտի դեմ, երկրի ջրային պաշարները, սակայն, գնալով նվազում են։ Շիմշեքի խոսքով՝ 2040-ին Թուրքիան կդասվի ջրի սակավություն ունեցող երկրների շարքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







