ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Նախագահը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Արգենտինայի ու Եվրամիության առաջնորդների հետ»,- ասել է նա։
Լևիտը հավելել է, որ նույն օրը Թրամփը բազմակողմ հանդիպում կանցկացնի Կատարի, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Հորդանանի ներկայացուցիչների հետ։
Օգոստոսի 18-ին կայացած երկու նախագահների հանդիպմանը Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ վստահություն էր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







