Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:09

Ոչ, տարածքային պահանջ չէ. թուրք պատգամավորը՝ «Զանգեզուրի միջանցք» անվանման կիրառման մասին

Ոչ, տարածքային պահանջ չէ. թուրք պատգամավորը՝ «Զանգեզուրի միջանցք» անվանման կիրառման մասին

Թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը չի կիսում տեսակետը, թե «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» «Զանգեզուրի միջանցք» ներկայացնելով ու այդպես անվանելով Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ են դնում: Նա այս մասին խոսեց այսօր Երևանում, որտեղ մասնակցում է  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին:

 «Ո՛չ, դա տարածքային պահանջ չէ: Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, նախարարությունների միջև երկխոսությունները շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես»,- նշեց նա:

Աքսալը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ նոր էջ է բացվելու երկու երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և զարգացման համար: Անկարան, նրա խոսքով, քաջալերում է խաղաղության գործընթացի մեկնարկը:

«Բոլորս օգուտ կքաղենք խաղաղությունից»,- վստահեցրեց նա:

Աքսալը համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կբերի ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, այլև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների բացմանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+