Թուրքիայի արևմտյան մասում՝ Բալըքեսիր նահանգում, 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա։
Այն զգացվել է նաև Իզմիրում: Ավերածությունների, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







