ԱՄՆ դատախազությունը մահապատիժ է պահանջում սեպտեմբերի 10-ին Յուտայի համալսարանում ամերիկացի պահպանողական Չարլի Քըրքի վրա կրակելու մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնի համար: Նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, հաղորդում է CNBC-ն։
Դատախազ Ջեֆրի Գրեյը ներկայացրել է կասկածյալի մոր վկայությունը. մայրն ասել է, որ որդին վերջերս դարձել էր ավելի քաղաքականացված, հակված էր ձախ հայացքների։
Թայլերն իր հաղորդագրություններում ներկայացրել է, թե ինչպես է փորձում թաքնվել ոստիկանությունից, տեղեկացրել իր տեղաշարժը, ապա ասել, որ պատրաստվում է հանձնվել:
Ամերիկացի աջակողմյան ակտիվիստ և պահպանողական մեկնաբան Քըրքն սպանվել էր Յուտայի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ 31-ամյա Քըրքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցիկ դաշնակիցն էր և Turning Point USA-ի համահիմնադիրը, որը երկրի ամենամեծ պահպանողական երիտասարդական կազմակերպությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







