Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բելգորոդի մարզի կառավարության շենքին, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Պայթյունի հետևանքով վնասվել է շենքի ճակատային մասը»,- գրել է նա Telegram ալիքում։
Մարզի ղեկավարի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներից հրդեհ է բռնկվել։
2024 թվականի օգոստոսից Բելգորոդի մարզում սահմանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







