Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին ժամանակավորապես փակ է սողանքի պատճառով, հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Ստեփանծմինդա շրջանում՝ Թբիլիսի-Վերին Լարս հատվածում, ուժեղ անձրևից հետո սողանք է տեղի ունեցել։ Մաքրման աշխատանքները շարունակվում են, երթևեկությունը երկու կողմից սահմանափակված է։
Հուլիսի վերջին նույնպես Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ սողանքի պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







