ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու գործադիր հրամանագիր։
«Կարծում եմ՝ դա շատ ավելի համապատասխան անվանում է, հատկապես՝ հաշվի առնելով աշխարհի վիճակը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ գործադիր հրամանագիրն ստորագրելուց առաջ։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նշել է, որ Պենտագոնի վերանվանման հնարավորությունը քննարկվել է «մի քանի ամիս շարունակ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







