Սեպտեմբերի 6-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 24-28 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-26, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-32, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 31-34 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







