Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

«Տիտանիկի» որոնումները 1985 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողության քողարկում էին․ CNN

«Տիտանիկի» որոնումները 1985 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողության քողարկում էին․ CNN

Խորտակված «Տիտանիկի» որոնումները1985 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու միջուկային սուզանավի՝ Thresler-ի և Scorpion-ի, հետազոտական առաքելության քողարկում էին, CNN-ին հայտնել է որոնողական արշավախմբի գլխավոր հետազոտող Ռոբերտ Բալլարդը:

«Այն ժամանակ մարդիկ, գոնե շատերը, չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկվում էին գաղտնի ռազմական գործողության համար, որը ես անցկացրել էի որպես ռազմածովային հետախուզության սպա: Մենք չէինք ուզում, որ ԽՍՀՄ-ն իմանար, թե որտեղ է գտնվում սուզանավը»,- ասել է Բալլարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն աջակցել են «Արգո» անունով համակարգի մշակման գաղափարին, որը ենթադրում էր հեռակառավարվող ստորջրյա տրանսպորտային միջոցների ստեղծում, որոնք կարող էին տեսանյութ փոխանցել հետազոտական ​​նավին: Ռազմածովային ուժերի նպատակն էր այն օգտագործել, ի թիվս այլնի, երկու սուզանավի խորտակման պատճառները պարզելու և հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Բալլարդը, իր հերթին, համոզել է նրանց «ժամանակ հատկացնել» «Տիտանիկի» որոնմանը, որը «ծառայել է որպես քողարկում» ԱՄՆ ռազմածովային ուժերի առաքելության համար։

«Տիտանիկի» առաջին ցուցադրությունը, որին հետևել էր մի քանի հազար մարդ, տեղի էր ունեցել 1911 թվականի մայիսի 31-ին։

Շոգենավն իր առաջին և վերջին ճանապարհորդությունն սկսել էր Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից 1912 թվականի ապրիլի 10-ին։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն այն բախվել էր Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում գտնվող սառցաբեկորի և խորտակվել 2 ժամ, 40 րոպե անց։ Նավի կործանման հետևանքով զոհվել էր մոտ 1500 մարդ, 712 ուղևոր և անձնակազմի անդամներ կարողացել էին փրկվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+