Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է քաղաքի վրա գիշերային հարվածների ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Օգոստոսի 28-ի առավոտյան ժամը երեքի սահմաններում Կիևը ենթարկվել է հարձակման: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հրթիռներից մեկի պայթյունի ալիքից: Որոշ պատուհաններ կոտրվել են, իսկ հյուպատոսական բաժնի տանիքին ճաքեր են առաջացել»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն:
Գերատեսչությունից նշել են, որ դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը և օգոստոսի 28-ի առավոտյան Կիևում երկու անգամ հայտարարվել էր օդային հարձակման տագնապ։ Վերջին տվյալներով՝ 19 մարդ է զոհվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ հարվածները հասցվել են բացառապես Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







