Մոսկովյան Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութի երրորդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա զոհ և երեք տուժած, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ Կենտրոնական մանկական խանութում փուչիկների բալոնի պայթյուն է տեղի ունեցել։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ և փրկարարական ջոկատները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ Կենտրոնական մանկական խանութում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Խանութից բոլորը տարհանվել են, պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել։ Ականատեսը պատմել է, որ վիրավորներից մեկը մաքրուհու համազգեստով կին էր։ Առևտրի կենտրոնի շրջակայքը շրջափակված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







