Օգոստոսի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 19-23 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28, նախալեռնային շրջաններում՝ 27-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-33, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-34 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-27, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







