Հայկական ծագումով ամերիկացի պրոդյուսեր Րաֆֆի Բողոսյանը դարձել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, հայտնել է Հայկական կինոընկերությունը։
Հիմնադրամը ստեղծվել է 2023 թվականին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության վաճառքից հետո։ Այն աջակցում է մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ կինոգործիչների համար կրթական ծրագրերի, ֆիլմերի վերականգնման նախագծերի, ինչպես նաև լրագրողներին ֆինանսական օգնություն, ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրում ամբողջ աշխարհում։
Պողոսյանը պրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար է՝ միջազգային լրատվամիջոցների ոլորտում ավելի քան տասը տարվա փորձով։ Նա «Boghos Entertainment»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը Հոլիվուդում գործող բազմապրոֆիլ պրոդյուսերական ընկերություն է, ինչպես նաև «Raffy Talks»-ի ստեղծողն ու վարողը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






