Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:50

Տրանսպորտային տարանցիկ միջանցքը կներառի երկաթուղի, նավթամուղ և գազամուղ. ԶԼՄ-ները՝ սպասվող համաձայնագրերի մասին

Տրանսպորտային տարանցիկ միջանցքը կներառի երկաթուղի, նավթամուղ և գազամուղ. ԶԼՄ-ները՝ սպասվող համաձայնագրերի մասին

Տրանսպորտային «տարանցիկ միջանցքը», որ անցնելու է Հայաստանով, ապագայում կներառի երկաթուղի, նավթամուղ և գազամուղ, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր՝ թույլ տալով տեղափոխել բեռներ և հետագայում՝ մարդկանց: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը՝ անդրադառնալով այսօր երեկոյան ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլևամ Ալիևի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագրին և ԱՄՆ-ՀՀ ստորագրվելիք պայմանագրին:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն վճարի, ինչպես ԶԼՄ-ն է նշում, «միջանցքի» շինարարության համար, այն կզարգացնեն մասնավոր ընկերությունները։ Պայմանավորվածությունը, ըստ Guardian-ի, ձեռք է բերվել այս տարվա սկզբին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ Բաքու այցից հետո և կողմերի միջև շարունակական բանակցությունների արդյունքում։

CBS News պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հավելել է, որ պաշտոնական Երևանը «մտադիր է հայտարարել, որ Վաշինգտոնին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքը»: ԶԼՄ-ն նշել է նաև, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մի քանի ամիս աշխատել է այս պայմանավորվածության ուղղությամբ:

Ամերիկյան Axios-ը, իր հերթին, գրել է, որ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում «ՀՀ-ն հրաժարվել է միջանցքի վերաբերյալ ունեցած իր դիմադրողական մոտեցումից»՝ համաձայնելով թույլ տալ, որ իր տարածքով անցնող «43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից»: Այդ «միջանցքը», ըստ Axios-ի, անվանվելու է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Աղբյուրի հաղորդմամբ՝ Սպիտակ տան վարչակազմը Փաշինյանին հավաստիացրել է, որ եթե թույլ տա, որ հենց ԱՄՆ-ը զարգացնի «տարանցիկ միջանցքը», ապա կունենա «հզոր պատնեշ Ադրբեջանի կողմից հետագա ներխուժումների դեմ»։

Բացի դրանից՝ նշվում է, որ ամերիկյան կողմը խոշոր՝ միլիարդավոր դոլարների եկամուտ կունենա այս առևտրային երթուղու շնորհիվ։

Թրամփն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ երեկոյան Փաշինյանը և Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրեն, բացի այդ ԱՄՆ-ն կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորությունների համար: Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։ Reuters-ն էլ օգոստոսի 7-ին գրել էր, որ կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+