Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 06:06

Թրամփը Մեդվեդևի հետ հայտարարություններ փոխանակելուց հետո հայտնել է միջուկային երկու սուզանավի տեղակայման մասին

Թրամփը Մեդվեդևի հետ հայտարարություններ փոխանակելուց հետո հայտնել է միջուկային երկու սուզանավի տեղակայման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է միջուկային երկու սուզանավ տեղակայել «համապատասխան տարածաշրջաններում»՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններից հետո։

«Խոսքերը շատ կարևոր են և հաճախ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների: Հուսով եմ՝ այս անգամ դրան չի հասնի»,- գրել է Թրամփը The Truth Social-ում:

Ավելի վաղ Թրամփը և Մեդվեդևը կոշտ հայտարարություններով էին փոխանակել՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում առաջընթաց ապահովելու համար ԱՄՆ նախագահի կողմից ռուսական կողմին սահմանված ժամկետից հետո:

Հուլիսի 28-ին Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվայի համար սահմանում է 10-12 օրվա նոր ժամկետ՝ պատերազմի դադարեցման գործում առաջընթաց ապահովելու համար: Ավելի վաղ նա խոսել էր 50-օրյա ժամկետի մասին, որից հետո ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ կսահմանի երկրորդական մաքսատուրքեր: Մեդվեդևն այդ ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն Իրան կամ Իսրայել չէ, որին վերջնագիր ներկայացնի, և յուրաքանչյուր նման պահանջ համարել է Միացյալ Նահանգների հետ պատերազմի քայլ:

«Ձեր կամ Թրամփի գործը չէ թելադրել, թե երբ «նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Բանակցությունները կավարտվեն, երբ մեր ռազմական գործողությունը հասնի իր բոլոր նպատակներին։ Աշխատեք առաջին հերթին Ամերիկայի համար, պապիկներ»,- գրել էր Մեդվեդևը X-ում՝ դիմելով Թրամփին և հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմին։

Թրամփը Մեդվեդևին խորհուրդ էր տվել «զգույշ լինել իր խոսքերի հետ», քանի որ նա «մտնում է շատ վտանգավոր տարածք»։ Ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը Թրամփին խորհուրդ էր տվել հիշել իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին և այն, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»։ Նա հավելել էր, որ «եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային ռեակցիա են առաջացնում հզոր ԱՄՆ նախագահի մոտ, ապա Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+