Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վերին Լարսի անցակետով հացահատիկով բեռնված բեռնատարները Հայաստան տեղափոխելու համար:
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար, որի տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները»,- Օվերչուկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 31-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Վլադիկավկազ-Լարս ճանապարհով և Վերին Լարսի անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը արգելվել էր սողանքի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







