Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:47

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների՝ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։ 

«Մենք պնդում ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակման և ուրանի հարստացման վրա՝ միջազգային իրավունքի շրջանակներում»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Նա երկրի միջուկային ծրագիրը դադարեցնելու մասին խոսակցությունները որակել է որպես պատրանք։ Փեզեշքիանի խոսքով՝ Թել Ավիվը թաքցնում է իր կորուստները։

«Իրանը պատերազմ չի փնտրում և չի հավատում, որ հրադադարը վերջնական է։ Իրանը կպաշտպանվի ողջ ուժով և չի հանձնվի։ Մենք կենտրոնանում ենք դիվանագիտության և երկխոսության վրա»,- հավելել է նա։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ 

Հուլիսի 22-ին Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+