Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:24

Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

ԱՄՆ-ում գործող Astronomer տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է իր գործադիր տնօրենի՝ Էնդի Բայրոնի հրաժարականի մասին, երբ Coldplay-ի համերգի ընթացքում մեծ էկրանին էր հայտնվել նրա և գործընկերուհու՝ Քրիստին Կաբոտի գրկախառնության կադրը, գրում է BBC-ն։

Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորոյի արենայում տեղի ունեցած համերգի տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդն ու իր գործընկերուհին հայտնվում մեծ էկրանին՝ գրկախառնված, բայց զույգը շուտով նկատում է տեսախցիկը, արագ թեքվում և դուրս գալիս կադրից։ Այդ պահը, սակայն, գրանցել են համերգի տեսախցիկները, և այն տարածվել է սոցիալական ցանցերում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։

Տեսարանից հետո Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինը կատակել է՝ ասելով՝ «կամ նրանք սիրավեպ ունեն, կամ պարզապես շատ ամաչկոտ են»։

Դեպքից անմիջապես հետո Astronomer-ն իր աշխատակիցների հարաբերությունների հետ կապված ներքին հետաքննություն էր սկսել և գործադիր տնօրենին արձակուրդ էր ուղարկել։ Հուլիսի 19-ին ընկերությունը տեղեկացրել է, որ Բայրոնը հրաժարականի դիմում է ներկայացրել, և տնօրենների խորհուրդն ընդունել է այն։

«Astronomer-ը հավատարիմ է այն արժեքներին և կորպորատիվ մշակույթին, որոնցով առաջնորդվել է իր հիմնադրումից ի վեր։ Ակնկալվում է, որ մեր ղեկավարները կլինեն օրինակ՝ հաշվետվողականության և վարքագծի հարցում, սակայն վերջին օրերին այդ ստանդարտը չի պահպանվել»,- հայտարարել են ընկերությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+