Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:12

Երուսաղեմում Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի անունով հրապարակ է անվանակոչվել

Երուսաղեմում Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի անունով հրապարակ է անվանակոչվել

Երուսաղեմի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայտնի լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի անունով հրապարակ է անվանակոչել, հայտնում է հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Ցուցանակի վրա արված եբրայերեն գրության մեջ ասվում է․ «Էլիա Քահվեջյանի հրապարակ, Հայոց ցեղասպանությունը վերապրած, լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար»։

Էլիան ծնվել է ժամանակակից Թուրքիայի Ուրֆա քաղաքում՝ հայկական ընտանիքում։ 1915 թվականին հինգ տարեկան էր, երբ ականատես էր դարձել Ուրֆայի հայ բնակիչների ապստամբությանը թուրքական բանակի դեմ: Ապստամբության ճնշումից հետո նրա հայրը և եղբայրներից մեկը սպանվել էին, իսկ մնացած հայ բնակչությունը՝ այդ թվում կանայք, երեխաներ և տարեցներ, ուղարկվել էին սիրիական Դեր Զորի անապատ։

Մահից առաջ մայրը նրան փրկել էր՝ վստահելով անծանոթ քուրդի, որն, ի վերջո, նրան երկու ոսկեդրամով վաճառել էր դարբինի։ Ավելի ուշ Էլիան փողոցում ողորմություն է հավաքել, հետո մանկատուն ընկել: Նրան ուղարկել էին Հալեպի, Նազարեթի և, ի վերջո, Երուսաղեմի որբանոցներ, որտեղ նա սկսել էր նոր կյանք, և լուսանկարչության մեջ նրա կյանքի ուղին պսակվել էր հաջողությամբ և համաշխարհային ճանաչմամբ:

Էլիայի ընտանիքի ավելի քան 100 անդամ՝ եղբայրներ և քույրեր, մորաքույրներ, հորեղբայրներ, զարմիկներ և քույրեր, ինչպես նաև ծնողներն սպանվել էին 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:

Այսօր նրա ժառանգությունը պահվում է նրա թոռան՝ էլի Քահվեջյանի կողմից Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Elia Photo Service լուսանկարչական պատկերասրահում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+