Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Կիևի հետ բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլի ամսաթվերը կորոշվեն շատ մոտ ապագայում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Սպասում ենք բանակցությունների երրորդ փուլին։ Հուսով ենք՝ առաջիկա օրերին երրորդ փուլի ամսաթվերը պարզ կլինեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մոտ ապագայում նոր հանդիպումներ նախատեսվո՞ւմ են։
Հունիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 22-ից հետո:
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







