Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:40

Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել
President Trump Returns from Kentucky More: President Donald J. Trump disembarks Marine One on the South Lawn of the White House Wednesday evening, Aug. 21, 2019, returning from his trip to the American Veterans (AMVETS) 75th National Convention in Louisville, KY. (Official White House Photo by Tia Dufour). Original public domain image from <a href="https://www.flickr.com/photos/whitehouse45/48599775736/" target="_blank" rel="noopener noreferrer nofollow">Flickr</a>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում իր գրառմամբ ICE գործակալներին (Ներգաղթի և մաքսային ծառայություն) կոչ է արել ակտիվացնել արտաքսումները մրցակից դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից ղեկավավող խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Չիկագոն և Նյու Յորքը:

Նրա խոսքով՝ նման քաղաքներում «միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներ են ապրում»:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ այս և նմանատիպ քաղաքները դեմոկրատական կուսակցության իշխանության հիմքն են, որտեղ նրանք ապօրինի ներգաղթյալներ են օգտագործում իրենց ընտրական բազան ընդլայնելու համար, ընտրական խարդախություններ են կատարում և ուռճացնում են սոցիալական ապահովության համակարգը՝ լավ վարձատրվող աշխատատեղերը և նպաստները խլելով աշխատասեր ամերիկացի քաղաքացիներից: Թրամփն ICE-ին և այլ դաշնային մարմիններին կոչ է արել «ներդնել բոլոր ռեսուրսները՝ պատմության մեջ զանգվածային տեղահանությունների ամենամեծ ծրագիրն» իրականացնելու համար:

Սպիտակ տան հայտարարությունների համաձայն՝ ICE-ի առջև նպատակ է դրված օրական ձերբակալել մինչև 3000 մարդու։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ Թրամփի վարչակազմը հրապարակայնորեն պարծենում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի իր միջոցառումներով, CNN-ի մի քանի աղբյուրի համաձայն, պաշտոնյաները մասնավոր նկատողություն են ստացել այդ նորմային չհասնելու համար:

Անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններն արդեն Լոս Անջելեսում հանգեցրել են բողոքի ցույցերի: Ցուցարարների և ուժայինների բախման հետևանքով Սպիտակ տունը քաղաք էր ուղարկել Ազգային գվարդիայի 2000 մարտիկի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+