Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:34

Իրանը հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևից հետո պատասխան քայլերի մասին

Իրանը հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևից հետո պատասխան քայլերի մասին

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հայտարարել է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները, հայտնում Է Reuters-ը:

Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը մեծացնում է այդ կապակցությամբ գործակալության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հավանականությունը:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Իրանի դեմ բանաձևն ընդունվել է 19 կողմ ձայնով: Դիվանագետի տեղեկացմամբ՝ երեք երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն, դեմ են քվեարկել, իսկ 11 պետություն ձեռնպահ է մնացել: Նշենք, որ Հայաստանը ևս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կազմում է:

Բանաձևի ընդունումից հետո Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցչին, հայտնել է, որ Իրանն ի պատասխան՝ գործակալությանը տեղեկացրել է ուրանի հարստացման երրորդ կենտրոն բացելու իր ծրագրերի մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երկու հակաքայլի մասին, ներառյալ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտում «ցենտրիֆուգների արդիականացումը»՝ «առաջինից վեցերորդ սերունդ»:

Բացի դրանից, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Վահիդ Ահմադին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի ընդունումը կարող է ստիպել Թեհրանին դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԳԱՏԷ-ի որոշումից հետո Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանի գործողությունները «խափանում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար»:

ՄԱԳԱՏԷ-ի որոշումը կայացվել է տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին, երբ ԱՄՆ-ն որոշել է մասնակի տարհանել Բաղդադում իր դեսպանատունը և թույլատրել Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների ընտանիքի անդամներին լքել տարածաշրջանը: Ավելի վաղ Վաշինգտոնն ու Թեհրանն Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների 5 փուլն էին անցկացրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+