Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Իսրայելը քննարկում է ռազմական հարվածի հնարավորությունն Իրանի ուղղությամբ. ԶԼՄ

Իսրայելը քննարկում է ռազմական հարվածի հնարավորությունն Իրանի ուղղությամբ. ԶԼՄ

Իսրայելը քննարկում է Իրանի դեմ ռազմական հարվածի հնարավորությունը՝ ամենայն հավանականությամբ առանց ԱՄՆ-ի աջակցության, հայտնում է ամերիկյան NBC news-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրի։

Նման որոշումը, ըստ հրապարակման, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են նախնական կամ շրջանակային համաձայնագրի ձեռքբերմանը՝ կապված Թեհրանի հարստացված ուրանի ծրագրի սահմանափակման հետ, որի մեջ Իսրայելը վտանգ է տեսնում: 

«Իսրայելի միակողմանի հարվածը կլինի լուրջ խզում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ Թրամփի վարչակազմը դեմ է նման քայլի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին առաջարկված միջուկային շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, իսկ նախագահ Թրամփը հրապարակայնորեն դժգոհել է Թեհրանի կոշտ դիրքորոշումից», — գրել է NBC news-ը։

ԱՄՆ վարչակազմն անվտանգության նկատառումներով հանձնարարել է տարածաշրջանում՝ իրանական հրթիռների և ռազմական տեխնիկայի սահմանների մոտ գտնվող բոլոր դեսպանատներին գնահատել հնարավոր վտանգները և միջոցներ ձեռնարկել՝ ամերիկացիներին և ենթակառուցվածքներին պաշտպանելու համար։

Միացյալ Նահանգները հունիսի 12-ին հայտնել է, որ նախապատրաստում է Իրաքում իր դեսպանատան մասնակի տարհանումը՝ տարածաշրջանում անվտանգության ռիսկերի ավելացման պատճառով:

2024 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ավիահարվածներ է արձակել Իրանի վրա երեք փուլով, թիրախավորվել էին հրթիռների արտադրության օբյեկտները: Թեհրանը հայտնել էր երկու զոհի մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+