Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության (DOGE-խմբ.) նախկին ղեկավար Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում թմրանյութեր է օգտագործել «ավելի հաճախ, քան նախկինում հայտնի էր», գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ այդմ՝ Մասկը չափիս շատ է օգտագործել կետամին, չնայած նախկինում պնդում էր, թե այն ընդունում է ըստ բժշկի դեղատոմսի՝ երկու շաբաթը մեկ կամ ավելի քիչ։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, հնարավոր է՝ նա կետամինն օգտագործել է ամեն օր և խառնել այլ նյութերի հետ, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել են միզապարկի հետ կապված առողջական խնդիրներ։

Բացի այդ, տեղեկություններ կան, որ Մասկն օգտագործել է նաև էքստազի և հալյուցինոգեն սունկ։ Հայտնի չէ՝ շարունակե՞լ է արդյոք նա թմրանյութերի օգտագործումն ԱՄՆ նախագահի վարչակազմում նշանակվելուց հետո։ Այնուամենայնիվ, աղբյուրները նշում են, որ նա տեղյակ էր իր ընկերությունում՝ SpaceX-ում նախատեսվող թմրանյութերի թեստերից և հնարավոր է՝ կարողացել է խուսափել դրանցից։

Մայիսի 30-ի մամուլի ասուլիսում Մասկին խնդրել էին մեկնաբանել այս հրապարակումը, ինչին ի պատասխան՝ նա հայտարարել էր, թե նամանտիպ տեղեկությունները կեղծ են։

Մայիսի 29-ին հայտնի է դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել միլիարդատիրոջ քաղաքական ակտիվության հետևանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+