Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

«Ադրբեջանն է սպառնալիք»․ Մայր Աթոռի և Արցախի պահպանության կոմիտեի արձագանքը Փաշազադեին

«Ադրբեջանն է սպառնալիք»․ Մայր Աթոռի և Արցախի պահպանության կոմիտեի արձագանքը Փաշազադեին

Մայր Աթոռը և Արցախի պահպանության կոմիտեն արձագանքել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, որը Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում նշել էր, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, նույնիսկ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը «յուրացրել են» այդ տարածքները։

Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակել էր՝ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնելով որպես «սպառնալիք՝ տարածաշրջանի երկրների համար»։

«Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։ Զավեշտալի է թվում, որ խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականնների երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Հոգևոր կառույցից շեշտել են՝ հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։

Արցախի պահպանության կոմիտեն ընդգծել է, որ Փաշազադեի հայտարարությունը հայատյացության դրսևորում է, որն արտացոլում է նրա իրական՝ վտանգավոր և պատերազմ հրահրող դեմքը: Կոմիտեն միջազգային հանրությանը կոչ է արել չանտեսել այս բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը և կայունությանը:

«Փաշազադեն, ով պաշտոնապես ներկայացվում է որպես հոգևոր առաջնորդ, իրականում որևէ կապ չունի հոգևոր արժեքների և կրոնի հետ: Նա վաղուց դադարել է լինել կրոնական գործիչ՝ վերածվելով ռազմատենչ և ագրեսիվ քարոզչի, որն ամեն կերպ խրախուսում և արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի դեմ։ Ադրբեջանական վարչակարգի այս գործիչը, որը ներկայանում է հոգևոր առաջնորդի դիմակի տակ, իրականում ոչ մի սրբություն չունեցող, վտանգավոր և անպատասխանատու անձ է, որի գործողությունները միայն սրում են տարածաշրջանում առկա իրավիճակը՝ նպաստելով պատերազմի և բռնության նոր ալիքների առաջացմանը»,- հայտարարել են կոմիտեում։

Նաև ընդգծել են, որ նրա վերջին նախաձեռնությունը, այսպես կոչված, «Երևանի մասնաճյուղի» («ղազիյաթ») ստեղծումը, ուղղակի սադրանք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ:

«Սա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ մարտահրավեր, որի իրական նպատակը նոր պատերազմի նախապատրաստումն է: Փաշազադեն, ինչպես Ադրբեջանի բոլոր ղեկավարները, պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար։ Նրանց մեղսակցությունն Արցախում կատարված ցեղասպանությանը ոչ մի դեպքում չի մնալու անպատիժ»,- եզրափակել է կոմիտեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+