Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:07

Թրամփը շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտությունն «իր պատերազմը չէ»․ Լավրով

Թրամփը շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտությունն «իր պատերազմը չէ»․ Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությունն «իր պատերազմը չէ», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ստամբուլում ուկրաինացիները նստեցին, խոսեցին, քննարկեցին համաձայնագրերը թե՛ ռազմագերիների փոխանակման, թե՛ այն մասին, որ երկու կողմերն էլ կպատրաստեն հուշագիր, կնշվեն կարգավորման բովանդակությունը կազմող հարցերը, որոնց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել։ Նրանք համաձայնեցին, և ոչ մի առանձնահատուկ բան տեղի չունեցավ։ Համաձայնեցին, քանի որ ակնկալում էին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների աջակցությունը կլինի հավերժական, և նրանց թույլատրվի ամեն ինչ անել հավերժական։ Սակայն Թրամփը ցույց տվեց իրավիճակի այլ ըմբռնում»,- հայտարարել է Լավրովը։

Ռդ արտգործնախարարի խոսքով՝ Թրամփի դիրքորոշումը, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է ազգային շահերով, վերաբերում է նաև ուկրաինական իրավիճակին։

«Ի՞նչ ազգային շահ ունի Միացյալ Նահանգներն Ուկրաինայում, բացի այն խնդիրից, որն առաջ են մղում ժողովրդավարական վարչակազմերը, այն է՝ զսպել և անընդհատ ճնշման տակ պահել Ռուսաստանին։ Ոչ մի այլ շահ»,- հավելել է նա։ 

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+