Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:38

«Մեկը մեքենան, մյուսը՝ ոտքն է ջարդում կամ մեքենայի տակ ընկնում»․ քաղաքացիները փակել էին Արին բերդ փողոցը

«Մեկը մեքենան, մյուսը՝ ոտքն է ջարդում կամ մեքենայի տակ ընկնում»․ քաղաքացիները փակել էին Արին բերդ փողոցը

Մայիսի 23-ին քաղաքացիները փակել էին Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ փողոցը՝ պահանջելով բարեկարգել այն։ Տարածքում բնակվողների խոսքով՝ քաղաքապետարանից չեն արձագանքել ամիսներ առաջ իրենց կողմից բարձրաձայնած խնդիրներին և որևէ քայլ չեն իրականացրել։

Քաղաքացիներից մեկը նշել է, որ ճանապարհն անմխիթար է, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում, մեքենաներ են վնասվում, քանի որ փոսալցումներ գրեթե չեն կատարվել։

Նրանք հայտարարել են, որ փողոցը փակելու միջոցով նաև պահանջում են քաղաքապետարանից պաշտոնյա գա ու իրենց ասի, թե ե՞րբ են սկսելու բարեկարգման աշխատանքներ իրականացնել։

«Փոսերի ու փոշու մեջ մի օր մեկը մեքենան է ջարդում, մյուսը՝ ոտքը, մեկն էլ մեքենայի տակ է ընկնում»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները՝ հավելելով, որ տաքսիները մարդկանց հեռու են իջեցնում, քանի որ գիտեն, թե ինչ վատ վիճակ է փողոցում։

Ակցիայից որոշ ժամանակ անց քաղաքացիների հետ հանդիպման է եկել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։ Վերջինս քաղաքացիներին հավաստիացրել է, որ երբ մրցույթն անցկացվի, հաղթող ընկերությունն սկսելու է փողոցը հիմնովին բարեկարգելու աշխատանքները։ Մինչ այդ, նրա խոսքով, առաջիկա շաբաթվա ընթացքում որոշակի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն։

«Ես ձեզ կապիտալ վերանորոգված ճանապարհ եմ խոստանում»,- ակցիայի մասնակիցներին ասել է Բալայանը։

Թաղապետի հետ զրույցից հետո քաղաքացիները որոշել են բացել ճանապարհը։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի, որին մասնակցելու հայտ չի ներկայացվել։

«Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»,- եզրափակել է խոսնակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+