Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:21

«Մի քանի անգամ տապալվել է», «կարողա լինի». հարցում՝ Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածության մասին

«Մի քանի անգամ տապալվել է», «կարողա լինի». հարցում՝ Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի պաշտոնում առաջարկել են ՀՀ հատուկ հանձնարարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ինչպես նաև բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:

Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: 

Էդմոն Մարուքյանը համաձայնել է: Նա այս գործընթացը համարում է պատմական: 

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում այս նախաձեռնությունը, կո՞ղմ են Մարուքյանի թեկնածությանը, և ո՞վ է նրանց համար նախընտրելի վարչապետի թեկնածու:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում Մարուքյանի թեկնածությանը:

«Անդունդի մեջ ենք, դուրս գալու ելք չկա»,- ասել է նրանցից մեկը:

Մեկ այլ քաղաքացի հավելել է, որ որպես քաղաքական գործիչ՝ Էդմոն Մարուքյանն արդեն մի քանի անգամ «տապալվել է»:

«Ամեն անգամ էս ծերից էն ծերն է թռնում»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Քաղաքացիների շրջանում կային նաև մասնակիցներ, որոնք դեռ վստահ չէին՝ արդյոք Մարուքյանը կարո՞ղ է լավ վարչապետ լինել, թե՞ ոչ:

«Նայած, թե ինչ ծրագիր կներկայացնի»,- ասել է հարցվածներից մեկը:

Մյուսն էլ հավելել է. «Կարող է լինել, կարող է՝ ոչ, չգիտեմ, դեռ չեմ որոշել»:

Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+