Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ, հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվել են միայն պատանդ, ամերիկացի Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու վերաբերյալ։

Նշվում է, որ մայիսի 11-ին Իսրայելը տեղեկացրել էր Ալեքսանդրին ազատելու ՀԱՄԱՍ-ի որոշման մասին։ Խմբավորումն այդ քայլը բացատրել էր որպես բարի կամքի դրսևորում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ ՀԱՄԱՍ-ի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջև քառակողմ բանակցություններից հետո: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել էր, որ Ալեքսանդրը կենդանի մնացած ամերիկացի վերջին պատանդն է։

Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Գազայում մնացած 59 պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները կշարունակվեն կրակի տակ՝ ռազմական գործողությունների ուժեղացման նախապատրաստման ընթացքում։

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը:

Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը մայիսի 11-ին գրել էր, որ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+