Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Նյու Յորքում մեկնարկած Փի Դիդիի դատավարությունը կտևի առնվազն ութ շաբաթ

Նյու Յորքում մեկնարկած Փի Դիդիի դատավարությունը կտևի առնվազն ութ շաբաթ

Մայիսի 5-ին Նյու Յորքում սկսվել է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդիի (Շոն Քոմբս) դատավարությունը, որը կտևի առնվազն ութ շաբաթ, տեղեկացնում է Associated Press-ը։

Կայքը գրում է, որ ռեփերը դատարան է ներկայացել «մի փոքր նյարդային վիճակում»։ Նշվում է, որ ատենակալներին է տրամադրվել առնվազն 190 մարդու ցուցակ։ Նրանց խնդրել են ասել, թե ում են ճանաչում։ Ցուցակում ընդգրկված մարդկանց թվում են Մայքլ Ջորդանը, Քանյե Ուեսթը, Մայք Մայերսը և Քիդ Քուդին։ 

Ատենակալների ընտրությունը կշարունակվի մինչև մայիսի 12-ը, որից հետո կսկսվի բուն գործընթացը։ Հայտնի է, որ Դիդիի դեմ ցուցմունք կտա նրա նախկին ընկերուհի Քեսի Վենտուրան, որի հետ ռեփերը հարաբերություններ էր ունեցել 13 տարի։ 

Դիդիին ձերբակալել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, հանցավոր գործունեության կազմակերպման և մարմնավաճառության մեջ ներգրավելու  համար: Դիդին բանտում կլինի մինչև դատավարության ավարտը։ Նրան երկու անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։

2023 թվականի նոյեմբերից ռեփերի դեմ տասը հայց էր ներկայացվել։ Մասնավորապես, նրան մեղադրել են բռնաբարության, ինչպես նաև անչափահասի խմբակային բռնաբարությանը մասնակցելու մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիդիին սպառնում է ավելի քան 100 նոր հայց սեռական բռնության և շահագործման վերաբերյալ: 25 անձ, ովքեր, ամենայն հավանականությամբ, դատական հայց կներկայացնեն, ենթադրյալ հանցագործությունների պահին անչափահաս էին: Զոհերից ամենաերիտասարդը 9-ամյա տղա է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+