Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան

2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվան նվիրված իր շնորհավորանքում։  

Նրա խոսքով՝ 2018-ի հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման և համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։ Նա նշել է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար։

«Քաղաքացու օրը պետության ու պետականության մասին է, որովհետև չկա քաղաքացի՝ առանց պետության, որովհետև պետությունն է քաղաքացու ինքնությունը։ Հայաստանում 2018-ից հետո ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նույնիսկ երբևէ նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը»,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված է այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։

Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո «այս նրբության շուրջ կաթիլ-կաթիլ լարվածություն է կուտակվել, որովհետև հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի, քանի որ հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»։ 

«Սա ճանապարհ է, որն անցնելով՝ կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի հարատևությունը։ Այդ ճանապարհն անցնում է արտաքին և ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների և ողբերգությունների միջով։ Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, և այդ ճանապարհն անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի»,- ասել է վարչապետը։ 

Քաղաքացու օրը՝ որպես պաշտոնական տոն, «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկվել է 2018թ․ հեղափոխությունից հետո։ Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+