Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:29

Խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար․ Գագիկ Ծառուկյան

Խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար․ Գագիկ Ծառուկյան

Իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար դժվարագույն շրջանում, ինչ անում եմ՝ կուսակցական շահի, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։ Անում եմ որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է»,- հայատարարել է Ծառուկյանը։

Նա վերահաստատել է իր դիրքորոշումը՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։

«Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ՝ այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրն այս վիճակից հանել։ Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է հարկավոր։ Պիտի խելք-խելքի, ուս-ուսի տանք, և երկիրը հանենք այս վիճակից»,- ասել է նա։

Ծառուկյանն ընդգծել է, որ երկրին պետք է գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։

«Պետք է գտնենք մարդկանց համախմբելու ձևը։ Բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, հաջողության ճանապարհ են անցել և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի, այլ պետության և ժողովրդի մասին»,- եզրափակել է Ծառուկյանը։

Փետրվարի 24-ին Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը Հայաստան էր վերադարձել Ծառուկյանի ջանքերով։
Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը փետրվարի 23-ին հայտնել էր, որ Ծառուկյանն «օգտագործել է հնարավոր ու հասանելի բոլոր տարբերակները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար»։

Փետրվարի 14-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել էր Բաբախանյանի ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ Բաբախանյանը ձերբակալվել էր 15 օրով և նրան մեղադրանք էր առաջադրվել Բելառուսի քրեական օրենսգրքի 5 հոդվածով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+