Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:27

Դավիթ Բեկում նախկին գյուղապետի մասնակցությամբ միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել․ ԶԼՄ

Դավիթ Բեկում նախկին գյուղապետի մասնակցությամբ միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել․ ԶԼՄ

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կրակոցներ են հնչել, կասկածյալը նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանն է, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ փետրվարի 19-ին ահազանգ է ստացվել, որ նախկին գյուղապետը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք:

Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, հետո տնից վերցրել է իր անվամբ ոստիկանության հաշվառված ԻԺ տիպի 1 փողանի, 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Մելքումյանին, ով դիմել է փախուստի:

Դեպքի փաստով գործ է հարուցվել ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Կայքը հավելել է, որ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+