Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:31

«Քոչարյանը ճիշտ է», «Մի էշ ավել կբերեն՝ Փաշինյանը կգնա», «Փաշինյանը չի հեռանա»․ հարցում

«Քոչարյանը ճիշտ է», «Մի էշ ավել կբերեն՝ Փաշինյանը կգնա», «Փաշինյանը չի հեռանա»․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով։

Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներին հարցրել է, թե ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելը հնարավոր համարո՞ւմ են։

Նաև հարցրել ենք՝ ի՞նչ են կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, որպեսզի կարողանա իր շուրջը հավաքել իշխանության նկատմամբ քննադատաբար տրամադրված մարդկանց:

Հարցվածների մի մասը հնարավոր է համարել Փաշինյանին ընտրությունների միջոցով հեռացնելը, մի քանիսը կողմ էր փողոցային պայքարի ճանապարհով իշխանությանը հեռացնելու տարբերակին։

«Կցանկանայի, որ իշխանափոխություն լիներ առանց ընտրությունների՝ ազգային պոռթկումով։ Ընդդիմությունը պետք է պարզ խոսի, ունենա իրատեսական ծրագիր։ Մեզ անհրաժեշտ են դեմքեր, որոնք քաղաքական ինչ-որ պարտավորություններ չունեն այն ուժերի նկատմամբ, որոնց ժողովուրդը չի ուզում տեսնել։ Այդ ժամանակ նոր ուժերը, իմ կարծիքով, հաղթանակի կհասնեն»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մի շարք քաղաքացիներ նշել են, որ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանությանը չեն սատարում։

«Փաշինյանին ընտրելուց ուրախացել էի, հիմա՝ լացում եմ»,- ասել է քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ ինչքան շուտ վարչապետը հեռանա, այնքան՝ լավ։

Մեկ այլ հարցված հայտարարել է, որ ընդդիմության գործողությունները չեն կարող ստիպել վարչապետին հրաժարական տալ։

«Ինչ ուզում ես արա, Փաշինյանը չի հեռանա»,- նշել է նա։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ «Հայաստանի ընդդիմությունը մահացել է, ուղղակի այդ մասին գլխի չի ընկել»։

Հարցվածներից շատերը բացասաբար են արտահայտնվել իշխանության ներքին, արտաքին ու տնտեսական քաղաքանության մասին։ Նրանք դժգոհել են հատկապես թանկացումներից։

«Փողոցային պայքարը գնալով շատանում է։ Եթե առաջ Փաշինյանին շատերն էին համակրում, ապա հիմա 90%-ն արդեն հիասթափվել է։ Դրա համար, այո՛, նրա հեռացումը հնարավոր է ընտրություններով։ Թող ընդդիմությունն արդեն հիմա մտածի իր պահելաձևի ուղղությամբ, որ հետագայում իրենցից էլ չհիասթափվեն։ Ժողովուրդը մեղկ է։ Բոլորին դրել են պրեսի տակ ու ճշտում են»,- նշել է քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ վերջին շրջանում կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները դժգոհության ցուցիչ են։

«Ճիշտ է ասել Քոչարյանը։ Ախր այս ախմախն այնպիսի բաներ է անում, որ ժողովրդին հիասթափեցնում է»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ, խոսելով Փաշինյանին հեռացնելու հնարավորության մասին, կես կատակ, կես լուրջ, հիշել է Սևադա Ղազարյանին, որը 2021-ին ԱԺ դարպասների մոտ էշ էր բերել ու հայտարարել, որ «իջևանյան սովորույթով՝ դավաճանին պետք է թարս նստեցնել էշի վրա»։

«Մի էշ ավել կբերեն՝ Փաշինյանն այս անգամ կգնա»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+