Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:47

Մոխրամանով հարվածել են դեմքին․ Գյումրիում բռնության ենթարկված բուժաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց

Մոխրամանով հարվածել են դեմքին․ Գյումրիում բռնության ենթարկված բուժաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց

Ազատան գյուղում տարեց տղամարդու որդին մոխրամանով հարվածել է հորը օգնություն ցույց տվող բուժաշխատողին, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Ոստիկանները ձերբակալել են 44-ամյա տղամարդուն և տեղափոխել Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին, իսկ բռնության ենթարկված բուժաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց։ 

Գերատեսչությունից մանրամասնում են, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է 06․40-ի սահմաններում։ Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։

Ըստ ոստիկանության՝ երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքին անդրադարձել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ բուժաշխատողի հանդեպ բռնությունն անընդունելի և անմարդկային որակելով։ 

«Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին։
Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։ Արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»,- գրել է ռեկտորը։

Նա հավելել է, որ բուժաշխատողի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն դատապարտելի է, և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բռնության ենթարկված բուժակը Մհեր Քոլոյանն է, իսկ նրա նկատմամբ ոտնձգություն կատարողը՝ Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականը: Կայքի տեղեկություններով՝ բուժակը 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմի օրերին վիրավորվել է և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել: 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+