Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:55

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս»՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու նպատակով․ նախարար

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս»՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու նպատակով․ նախարար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» գործակալությանը՝ խնդրելով վերադարձնել Սնուփ Դոգի չեղարկված ելույթի համար վճարված գումարը, լրագրողներին ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նրա, դեռևս արձագանք չկա։

«Համապատասխան խնդրանքով կապվել ենք կազմակերպության հետ և այս պահին սպասում ենք կազմակերպության պատասխանին։ Դեռ այդ գործընթացում ենք, և ինքներս կտեղեկացնենք ձեզ։ Պայմանագրի դրույթները հստակ են և վերաբերում են ամբողջ գումարին»,- պարզաբանել է նախարարը։

Անդրեասյանը հիշեցրել է, որ համերգը չէր կայացել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով։

«Թե ինչո՞ւ տեղի չունեցավ համերգը, ցավոք, այդ ողբերգական իրադարձություններն էին, որոնք, բնականաբար, այլ օրակարգ և այլ առաջնահերթություններ էին ձևավորել»,- ընդգծել է նա։

Անդրեասյանը հավելել է, որ կազմակերպող ընկերությունը բանակցություններ է վարում արտիստի հետ, իսկ ԿԳՄՍ-ն չի հանդիսանում իրականացնող մարմին։

«Ընկերությունից տեղեկացել էինք, որ բանակցություններ են ընթանում համերգը նորից կազմակերպելու վերաբերյալ։ Ի վերջո, ստացել ենք այն իրավիճակը, որ չի ստացվել կազմակերպել 2024-ի ընթացքում, պայմանագրի ժամկետն սպառվել է, և մենք դիմել ենք ամբողջ գումարը վերադարձնելու համար»,- ասել է նախարարը։

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով հարձակվելուց հետո պայմանավորված:

Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+