Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի տարածքում գտնվող ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապան» ԲԿ է տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին։ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Խաչատուր Կ․-ն և 40-ամյա Արտաշ Ա․-ն հայտնել են, որ վնասվածքներն ստացել են աշխատանքի վայրում՝ էլեկտրասյունից վայր ընկնելու հետևանքով:
Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ առանց գրանցման և աշխատանքային պայմանագրի աշխատելով «Սևանդ» ՍՊԸ-ում՝ նրանք իրականացրել են էլեկտրասյուների վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում չպահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները՝ լինելով չամրակապված, վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







