Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից +1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 2-6 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից +2 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6, հովտային շրջաններում՝ 4-9 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից +1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-9 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 4-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 0-ից -3, նախալեռնային շրջաններում՝ 0-5, հովտային շրջաններում 3-7 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 3-5 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







