Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին ըստ դիրքերի:
Տղամարդկանց տասնյակը գլխավորել է Հայկ Մարտիրոսյանը։ Շանթ Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը։
Աղջիկների լավագույն տասնյակը գլխավորել է Էլինա Դանիելյանը։ Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Անի Ավետիսյանը և Պոլինա Կոբակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







