Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

ՔՊ-ն որոշել է Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին

ՔՊ-ն որոշել է Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության հերթական նիստում Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 22-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում իշխանությունները դիտարկում են Մեխակյանի թեկնածությունը։

Մեխակյանն ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր էր ընտրվել։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո նա վայր էր դրել  մանդատը՝ հայտարարելով, որ «այն, ինչ պատահել է Արցախի հետ, համարել և համարում է նախ և առաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունը»։ «Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա:

Մանդատը վայր դնելուց կարճ ժամանակ անց՝ 2020-ի դեկտեմբերին, Մեխակյանը Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ էր նշանակվել։

Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար։ Ավելի ուշ կառավարության որոշմամբ Խուդաթյանն ազատվել էր մարզպետի պաշտոնից։ Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Խուդաթյանը ՏԿԵ նախարար էր նշանակվել։

ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 19-ին Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Սանոսյանի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+