Իրանի Սեմնան նահանգի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրել է Mehr-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել 11 կմ խորության վրա, այն զգացվել են նաև մոտակա քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում:
Ավերածությունների և վիրավորների վերաբերյալ դեռ տեղեկություներ չկան, հավելել է պարբերականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







