Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

ԱՄՆ-ն դեմ է Իսրայելի ցամաքային գործողությանը Լիբանանում․ ԶԼՄ

ԱՄՆ-ն դեմ է Իսրայելի ցամաքային գործողությանը Լիբանանում․ ԶԼՄ

Միացյալ Նահանգները դեմ է Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությանը Լիբանանում և ծրագրում է «կոնկրետ քայլեր» ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Ունենք որոշ կոնկրետ գաղափարներ, որոնք այս շաբաթ պատրաստվում ենք քննարկել դաշնակիցների և գործընկերների հետ։ Չենք հավատում, որ ցամաքային ներխուժումը Լիբանան կօգնի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, կանխել բռնության աճը։ Մասամբ դա է պատճառը, որ այդքան կենտրոնացած ենք շաբաթն օգտագործել այս գաղափարներն ուսումնասիրելու և տեսնելու, թե արդյոք կարո՞ղ ենք խուսափել էսկալացիայից»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել է գործակալությունը:

Ինչպես նշել է պաշտոնյան, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ գաղափարները կքննարկեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի առաջարկները թույլ կտան սկսել հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ​​գործընթաց, որի արդյունքում Հարավային Լիբանանի և Հյուսիսային Իսրայելի բնակչությունը, ենթադրաբար, կկարողանա վերադառնալ իրենց տներ։

Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։

Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+