Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով Հայաստանի շախմատի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնել է ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Ըստ հրապարակման՝ Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը՝ 10 հնարավորից 8 միավոր:

ՀՀ կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Իսկ ՀՀ տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։

Մրցաշարի ընթացքում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյի, Մեքսիկայի, Հունգարիայի, Վիետնամի և Չինաստանի թիմերին, վեցերորդ փուլում պարտվել էր Հնդկաստանի թիմին, ապա ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հավաքականների հետ։

Օլիմպիական խաղերում Հնդաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հռչակվել է հաղթող։ Տղամարդկանց պայքարում 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հավաքականները։ Կանանց մրցաշարում Ղազախստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ԱՄՆ-ն՝ երրորդ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+