Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելին ուղղակի հարվածելուց հրաժարվելու Իրանի պայմանի մասին  

ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելին ուղղակի հարվածելուց հրաժարվելու Իրանի պայմանի մասին  

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է հետ պահել Իրանին ուղիղ պատասխան տալ Իսրայելին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի՝ Իսմայիլ Հանիայի սպանության համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական երեք բարձրաստիճան աղբյուրների:

Աղբյուրներից մեկն ասել է, որ Իրանը և դաշնակիցները, մասնավորապես, Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը, ուղղակի հարձակման կանցնեն, եթե Գազայում բանակցությունները ձախողվեն կամ եթե Թեհրանն զգա, որ Իսրայելը ձգձգում է բանակցությունները: Աղբյուրները չեն նշել, թե որքան ժամանակ Իրանը կսպասի բանակցություններում առաջընթացի հասնելուն, հայտնում է գործակալությունը:

Միաժամանակ, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած երկու աղբյուր հայտնել է, որ Թեհրանը բանակցությունների հնարավորություն կտա, սակայն չի հրաժարվի պատասխան հարված հասցնելու մտադրությունից։

Վերջին օրերին Իրանն ինտենսիվ երկխոսություն է վարում արևմտյան երկրների և Միացյալ Նահանգների հետ՝ պատասխան հարվածը «չափորոշելու» ուղիների շուրջ, ասել են աղբյուրները:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը գործակալությանը հաստատել էր, որ Վաշինգտոնը խնդրում է Թուրքիային և Իրանի հետ կապեր ունեցող մյուս դաշնակիցներին Թեհրանին համոզել նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում։ Աղբյուրները նաև հայտնել են, որ Իրանը քննարկում է հրադադարի շուրջ բանակցելու համար ներկայացուցիչ ուղարկելու հարցը: Նրանք նշել են, որ Իրանն ուղղակիորեն չի մասնակցի հանդիպումներին, բայց կմասնակցի կուլիսային քննարկումներին՝ «պահպանելու դիվանագիտական ​​կապը Միացյալ Նահանգների հետ՝ բանակցությունները շարունակելու ընթացքում»:

Օգոստոսի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոս 15-ին հանդիպել՝ զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Երեք միջնորդ երկրները համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ բանակցությունները կարող են կայանալ Դոհայում կամ Կահիրեում:

Իսրայելը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ ոչ թե պահանջում է հետագա բանակցություններ, այլ պատերազմին վերջ տալու իրական ծրագիր, որը մայիսին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ տեղեկությունն այն մասին, որ խումբը մտադիր է մասնակցել օգոստոսի 15-ին կայանալիք բանակցություններին, ճիշտ չէ:

Օգոստոսի 13-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել։

Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times—ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+