Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Զբոսաշրջիկների դեմ իսպանացիների բողոքները կարող են տարածվել Եվրոպայում․ Guardian

Զբոսաշրջիկների դեմ իսպանացիների բողոքները կարող են տարածվել Եվրոպայում․ Guardian

Զբոսաշրջիկների ներհոսքի դեմ Իսպանիայի բնակիչների դժգոհությունների և բողոքների ալիքը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և տարածվել ամբողջ Եվրոպայում, Guardian պարբերականին պատմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայուն զբոսաշրջության ծրագրի ավագ աշխատակից Փիթեր Դեբրեյնը:

Նախորդ հանգստյան օրերին Բարսելոնայում զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ցույցերի էր դուրս եկել շուրջ 3000 մարդ, նշվում է հրապարակման մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ երկրում բնակություն հաստատողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի և բնակարանների գների աճը «բալանսի խախտման են» հանգեցրել։ Նա հավելել է, որ այդ խնդիրները լուծելու անկարողության արդյունքում զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի իսպանական ալիքը կարող է տարածվել ամբողջ Եվրոպայում։

Պարբերականը հիշեցրել է Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլոնիի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, ըստ որի՝ քաղաքի իշխանությունները մտադիր են 2028 թվականի վերջին հրաժարվել զբոսաշրջային բնակարաններից: Այդ դեպքում քաղաքային խորհուրդն այլևս բնակելի տարածքները զբոսաշրջային օգտագործման համար լիցենզիաներ չի տրամադրի և չի երկարաձգի գոյություն ունեցող լիցենզիաները։ Արդյունքում՝ քաղաքի ավելի քան 10 հազար զբոսաշրջային բնակարաններ կկորցնեն այդ կարգավիճակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+