Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:07

Ֆրանսիայի նախագահի հետ սպորտի նախարարի գրկախառնված լուսանկարները խոսակցությունների տեղիք են տվել

Ֆրանսիայի նախագահի հետ սպորտի նախարարի գրկախառնված լուսանկարները խոսակցությունների տեղիք են տվել

Ֆրանսիայում իրարանցում են առաջացրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերայի՝ նախագահ Էմանուել Մակրոնի պարանոցը համբուրելու լուսանկարները, հայտնում է The Telegraph-ը։

Պարբերականը նշում է, որ խաղերի բացման արարողությունից տպավորված նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ուդեա-Կաստերան գրկախառնվել է Մակրոնի հետ, ինչը ֆրանսիական մամուլում հակասական արձագանքների տեղիք է տվել։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն այդ ընթացքում այլ կողմ է նայել: «Ատալը չգիտի, թե ուր նայել»,- նշել է մեկնաբաններից մեկը:

Ֆրանսիական Madame Figaro ամսագիրը, որն առաջինն է ուշադրություն հրավիրել լուսանկարի վրա, այն անվանել է «հետաքրքիր համբույր» և նշել, որ նախարարը «անշուշտ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:

Midi Libre-ն գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո ճնշումը թուլացավ՝ տեղի տալով էյֆորիայի։ Ուրախության վիճակում գտնվող սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին: Համբույրը մեծ աղմուկ բարձրացրեց»։

Մյուսները մատնացույց են արել նախարարի մյուս լուսանկարները, որտեղ նա համբուրվում էր մարզիկների հետ նման ձևով՝ պնդելով, որ նա պարզապես կրքոտ է խաղերի նկատմամբ:

Օդեա-Կաստերան վերջին ամիսներին վեճերի առիթ է տվել: Մակրոնը նրան էր հանձնել սպորտի և կրթության նախարարի կրկնակի պատասխանատվությունը, սակայն նա ստիպված եղավ հրաժարվել վերջին պաշտոնից այն բանից հետո, երբ հայտարարեց, որ իր դստերը դուրս է բերել պետական ​​տարրական դպրոցից և տարել մասնավոր դպրոց՝ ուսուցիչների պարբերաբար բացակայության պատճառով։

Խաղերից առաջ Ուդեա-Կաստերան սուզվել է Սեն գետում՝ ցույց տալու համար, որ այն անվտանգ է լողալու համար:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին։ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+