Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:00

Կոտայքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության գործով Առինջի երեք բնակիչ է ձերբակալվել․ ՔԿ

Կոտայքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության գործով Առինջի երեք բնակիչ է ձերբակալվել․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ 3 անձի ձերբակալման մասին։ 

Գերատեսչությունը նաև մանրամասներ է հայտնել Առինջ գյուղում հուլիսի 29-ին ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու գործի մասին, որի հետևանքով վիրավորվել են գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն, նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են բուժհաստատություններ։

Ըստ ՔԿ-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Առինջի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ.Բ․-ին։

«Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, ձերբակալել են: Նրանց պատկանող տան հողամասում հայտնաբերվել է 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգ:

ՔԿ-ն հայտնում է նաև, որ Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել նրա՝ բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։

Դեպքի առթիվ հուլիսի ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի միջոցով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),  297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի միջոցով խուլիգանություն կատարելը), 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի շրջանառություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+